Գազարով տորթ

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 26 2015
Դիտումներ 16615

Գազարով տորթը շատ տարածված և սիրված է Ամն-ում, Անգլիայում և եվրոպական մի շարք երկրներում: Հայաստանում քչերն են պատրաստում գազարով տորթ և շատ իզուր: Այս տորթի պատրաստումը շատ ժամանակ ու ջանք չի պահանջի, իսկ արդյունքը կգոհացնի բոլորին: Այսօր կներկայացնեմ գազարով տորթ պատրաստելու գաղտնիքներ, որոնց շնորհիվ համեղ և գեղեցիկ տորթ պատրաստելը երաշխավորված է:

Բաղադրությունը`

  • 300 գրամ ալյուր
  • 250 մլ ձեթ
  • 150 գրամ գազար
  • 200 գրամ շաքարավազ
  • 4 հատ ձու
  • 80 գրամ չամիչ
  • 80 գրամ ընկույզ
  • 0.5 թ/գ դարչին
  • թեյի գդալի ծայրով մշկընկույզ
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 1/4 թ/գ աղ
  • 300 գրամ կաթնաշոռ (9 %)
  • 300 գրամ թթվասեր (25-30 %)
  • 200 գրամ շաքար փոշի
  • 0.5 լիմոնի լիմոնի կեղև
  • 0.5 նարինջի կեղև (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը`


1.Առանձին ամանի մեջ իրար խառնել ալյուրը, աղը, դարչինը, մշկընկույզը և փրեցուցիչը:
2.Ընկույզը բովել տաք թավայի մեջ 5-7 րոպե: Բովելու շնորհիվ ընկույզի համային որակները ավելի են ընդգծվում: Թողնել, որ հովանա, ապա մանրացնել:
3.Ձվերը և շաքարավազը լավ հարել, մինչև որ ստացվի սպիտակավուն պինդ զանգված: Ավելացնել ձեթը և հարել: Երկար հարել պետք չէ: Բավական է ձեթը հավասարաչափ տարածվի և ստացվի համասեռ զանգված:
4.Ստացված զանգվածի վրա մաս-մաս ավելացնել չոր զանգվածը (ալյուրի,աղի, դարչինի, մշկընկույզի, փխրեցուցիչի խառնուրդը) և խառնել: Ալյուրը ավելացնել մաս-մաս, որ գնդիկներ չառաջանան:
5.Գազարը նախապես մաքրել, լվանալ և անցկացնել մանր քերիչով:
6.Պատրաստի խմորի մեջ ավելացնել մանրացրած ընկույզը և չամիչը, խառնել, ապա ավելացնել քերած գազարը: Գազարը ավելացնելուց առաջ ձեռքով թեթևակի քամել: Բոլորը միասին ևս մեկ անգամ խառնել:
7.Վերցնել 24 սմ տրամագծով տորթի աման, յուղաթերթ փռել, ձեթ քսել և խմորը լցնել մեջը: Թխել նախապես տաքացրած ջեռոցում 180 աստիճանի տակ 45-50 րոպե: Պատրաստի տորթը հանել ջեռոցից, սպասել 15 րոպե, հետո միայն տորթը հանել ամանից: Սպասել այնքան, որ տորթը ամբողջովին հովանա, ապա կտրել տորթի վերևի շերտը այնպես, որ հավասարվի, իսկ հետո տորթի խմորը բաժանլ երկու մասի: Առանձնացրած վերևի շերտը փշրել տորթը զարդարելու համար:
8.Կրեմը պատրաստելու համար կաթնաշոռը անցկացնել մաղով, հարել շաքար փոշու հետ, ապա ավելացնել թթվասերը և շարունակել հարել մինչ որ ստացվի գդալից չհոսող զանգված: Վերջում ավելացնել նարնջի և լիմոնի քերած կեղևը և նորից հարել: Պատրաստի կրեմը պահել սառնարանում 30 րոպե:
9.Խմորի շերտերը իրար միացնել կրեմով, ապա պատել մանրացրած խմորով: Կարող եք զարդարել նաև ընկույզով, չամիչով կամ էլ մաստիկայից պատրաստած գազարներով:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերգազարալյուրշաքարավազդարչինչամիչլիմոնմշկընկույզընկոիյզ

Նմանատիպ գրառումներ
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Սալորով թխվածք
Կիտրոնով թխվածք
Էկլեր
Շոկոլադե տորթ
Սև հաղարջով մաֆին
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Նուտելայով բրաունի
Սրտաձև միջուկով կեքս
Սև հաղարջով կեքս
Ծիրանով բիսկվիտ
Շոկոլադե կեքս
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով
Տորթ <<Պանչո>>
Տիրամիսու