Հազարով աղցան
Անի Նալբանդյան · մարտ 12 2016Դիտումներ 41817
Գարնանային աղցանները առանձնանում են իրենց պարզությամբ և օգտակարությամբ: Թվում է իրար խառնես քո սիրելի կանաչիները և կստանաս օրվա բաժին վիտամիները:
Բաղադրությունը`
- 1 կապ հազար
- 1 կապ կարմիր բողկ
- 1 կապ համեմ
- 1 կապ մաղադանոս
- 1 կապ կանաչ սոխ
- քացախ
- ձեթ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Հազարը մաքրել, լվանալ սառը ջրով, թողնել, որ ջուրը քամվի և կտրատել:
2.Կանաչիները և սոխը մաքրել, լվանալ և կտրատել:
3.Կարմիր բողկը լվանալ և կտրատել կիսալուսնաձև:
4.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել ձեթ, քացախ, աղ և սև պղպեղ: Եվս մեկ անգամ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ