Հարցման արդյունքներըտեգի համար:
Առողջ սնունդ նախընտրողների համար նորություն չի քինոայով թաբուլեն: Բաղադրատոմսերը շատ են, արդյունքը նույնը ՝ միշտ համեղ ու սննդարար:
Սպասը ու հայկական խոհանոցը անբաժան են։ Բայց հայկական խոհանոցում ավանդական սպասի շատ տարբերակներ կան, որոնց մասին նույնիսկ տեղյակ չենք։ Ես որպես սպասի մեծ երկրպագու, ուզում եմ Ձեզ լուսավորել։ Գյուղերում շատ ընդունված է սպասի մեջ տարատեսակ կանաչիներ օգտագործել։ Շիրակի դաշտավայրում շատ հաճախ են բազուկի տերևներ ավելացնում։ Իսկ դանդուռով տարբերակը ոչ այնքան հայտնի, բայց համեղ տարբերակներից մեկն է։
Պահքի ընթացքում կոտլետները արագ պատրաստելու լավ տարբերակ են և նույնիսկ լանչի համար աշխատանքի վայր տանելու համար։ Կոտլետներ, կանաչ աղցան և լավաշ - համեղ լանչը պատրաստ է։
Զբաղված մարդկանց պետք են արագ պատրաստվող օգտակար աղցաններ, ինչը և եկել եմ առաջարկելու այսօր։
Առողջ սնունդը շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, և մարսողությունը ավելորդ ծանրաբեռնվածությունից ազատում է: Այս բաղադրատոմսը ուղղակի նվեր է Ձեր օրգանիզմի համար: Ծանր, յուղոտ փլավները երբեմն փոխարինեք այսպիս թեթեև ու առողջ փլավով:
Հավի կրծքամսով կոտլետները շատ նուրբ են ստացվում, իսկ դդմիկի առկայությունը անհավանական է դարձնում այս բաղադրատոմսի ձախողումը։
Առողջարար աղցանները միշտ գեղեցիկ գույների համադրություն են, որոնք երջանկություն են բերում Ձեր օրգանիզմին։ Այս աղցանը Ձեզ թեթևության զգացողություն կբերի։ Պատրաստեք ու վայելեք։
Բանջարեղենային ուտեստներ պատրաստելիս շատ հաճախ առաջնորդվում ենք բանջարեղենային հայտնի համադրություններով, այնինչ այնքան համային խաղեր կարող ենք ստեղծել: Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս բանջարեղենները հիանալ են համադրվում մեկ ուտեստի մեջ:
Դդմիկի օգտակար հատկությունները ավելի շատ կզգաք, երբ սկսեք այն օգտագործել հում վիճակում։ Հավատացեք, անչափ համեղ է ու թարմացնող։
Կանաչ լոբին հարուստ է սննդային մանրաթելերով, որոնք չեն մարսվում և իրենց հետ օրգանիզմից դուրս են բերում տոքսինները՝ մաքրելով մեր աղիները: Այս ամենն էլ բերում է քաշի կորստի: Եթե ուզում եք նիհարել ու միևնույն ժամանակ համեղ սնվել, պատրաստեք այս անչափ համեղ ու օգտակար աղցանը: