Հոնով և տանձով ջեմ
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 30 2016Հոնով կարելի է պատրաստել շատ համեղ մուրաբաներ, կոմպոտներ և ջեմեր։ Այն շատ համեղ է ստացվում հատկապես տանձի հետ։ Պատրաստեք և վայելեք Ձեր թեյը այս համեղ և գունեղ ջեմով։
Բաղադրությունը`
- 1 կգ հոն
- 6 հատ միջին չափի տանձ
- 600 գրամ շաքարավազ
- վանիլին
Պատրաստման եղանակը`
1․Հոնը լվանալ սառը ջրով, վրան ավելացնել երկու ճաշի գդալ ջուր և եփել մարմանդ կրակի վրա մոտ 10 րոպե, ապա թողնել, որ հավանա։ Հովացած հոնը անցկացնել մաղով, լցնել էմալապատ կաթսայի մեջ և եփել մինչև սկսի եռ գալ։ Թողնել մի փոքր հովանա, ապա լցնել հարիչի մեջ։
2․Տանձը լվանալ, մաքրել և մանր կտրատել։ Ավելացնել համիչի մեջ լցված հոնի վրա և հարիչով մանրացնել մինչև համասեռ զանգված ստանալը։ Ստացված զանգվածը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը և գդալի ծայրով վանիլինը։ Եփել ևս 20 րոպե, ապա թողնել, որ ամբողջովին հովանա։ Ջեմը պատրաստ է, կարեի է լցնել բանկաների մեջ և պահածոյացնել։
Բարի ախորժակ