Հունական աղցան
Անի Նալբանդյան · մայիս 13 2015Հունական աղցանը աշխարհում ամենատարածված աղցաններից մեկն է համարվում։ Հույները այն անվանում են հորիատիկի կամ գյուղական աղցան։ Այս աղցանի տարատեսակները շատ են, բայց այսօր կսովորենք պատրաստել դասական հունական աղցանը։ Այն հասած լոլիկի և աղի ֆետտա պանրի հրաշալի համադրություն է։
Բաղադրությունը`
- 2 հատ լոլիկ
- 1 հատ միջին չափի վարունգ
- 100 գրամ ֆետտա պանիր
- 70 գրամ սև զեյթուն
- 0,5 հատ կարմիր սոխ
- 1 թ/գ օրեգանո
- 2 ճ/գ զեյթունի ձեթ
- 1 ճ/գ քացախ
- 1 ճ/գ լիմոնի հյութ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Լոլիկը և վարունգը լվանալ և բաժանել խոշոր կտորների։ Կարող եք կտրատել օղակաձև կամ խորանարդիկներով, տարբերություն չկա։ Կարևոր պայման է խոշոր կտորների բաժանելը։
2․Սոխը լվանալ և կտրատել օղակաձև։
3․Խորը ամանի մեջ խառնել զեյթունի ձեթը, քացախը, լիմոնի հյութը և օրեգանոն։ Բոլորը միասին լավ խառնել, վրան ավելացնել կտրատած բանջարեղենը և զեյթունը ու նորից խառնել, համեմել աղով և սև պղպեղով։ Լցնել մատուցվող ամանի մեջ և ավելացնել խորանարդիկներով կտրատած ֆետտա պանիրը։
Բարի ախորժակ
Հուշում`
Հունական աղցանի մեջ կարելի է նաև ավելացնել կանաչ կամ դեղին պղպեղ, հազար,իսկ սոուսի մեջ՝ սխտոր։