Ջուր Սասսի

Անի Նալբանդյան · հունվար 31 2015
Դիտումներ 7562

Այս խմիչքը իր անվանումը ստացել է Սինտիա Սասսի պատվին:Սինտիան հայտնի դիետոլոգ է , ով առաջարկել է այս բաղադրատոմսը:Բոլոր նրանք, ովքեր ուզում են նիհարել և միևնույն ժամանակ մաքրել իրենց օրգանիզմը, կարող են այսօրվանից գործի անցնել:

Բաղադրությունը`

  • 1 միջին չափի լիմոն
  • 1 միջին չափի վարունգ
  • 10-15 տերև անանուխ
  • 2 սմ իմբիրի արմատ
  • 2լ ֆիլտրած ջուր

Պատրաստման եղանակը`


1.Սասսի ջուրը պետք է պատրաստել երեկոյան, քանի որ այն պիտի ամբողջ գիշեր մնա սառնարանում: Բոլոր բաղադրիչները շատ լավ լվանալ: Կարելի է նաև տաք ջրով լվանալ, քանի որ բաղադրիչները կտրատելու ենք առանց մաքրելու:
2.Վարունգը և լիմոնը կտրատել շատ բարակ շերտերով:
3.Իմբիրի արմատը մաքրել և անցկացնել մանր քերիչով: Քերած իմբիրը պետք է լինի մեկ թեյի գդալ:
4.Վերցնել երկու լիտրանոց աման (բանկա, կուժ կամ կաթսա) բոլոր բաղադրիչները լցնել մեջը, ավելացնել ֆիլտրած ջուր և դնել սառնարան, թողնել մնա ամբողջ գիշերը:
5.2 լիտրը պետք է խմել ողջ օրվա ընթացքում: Ջուրը ստացվում է մի փոքր թթվային և թարմացնող, հետևաբար խմելը դժվար չէ: Ջուրը պետք է պատրաստել մեկ շաբաթ ամեն օր: Այն օգնում է օրգանիզմից հանել տոքսինները:
Աղբյուրը

խմիչքներ և կոկտեյլներվարունգիմբիրլիմոնանանուխ

Նմանատիպ գրառումներ
Կանաչ սմուզի