Կամդի-չա

Անի Նալբանդյան · հունիս 13 2015
Դիտումներ 6202

Կորեական խոհանոցը իմ մոտ ասոցացվում է երկարությամբ կտրատած բանջարեղենների հետ։ Թեև կորեական գազարը ամենահայտնի կորեական աղցանն է, մյուսները ևս համով և տեսքով չեն զիջում։

Բաղադրությունը`

  • 500 գրամ կարտոֆիլ
  • 200 գրամ հավի կրծքամիս
  • 30 մլ սոյայի սոուս
  • 30 մլ քացախ
  • 2 պճեղ սխտոր
  • 0,5 թ/գ կծու կարմիր պղպեղ
  • 0,5 թ/գ սև պղպեղ
  • 0,5 թ/գ մանրացրած համեմի սերմ
  • ձեթ
  • աղ
  • համեմ

Պատրաստման եղանակը`


1․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և կտրատել երկարությամբ։ Կտրատած կարտոֆիլը լվանալ սառը ջրով, վրան լցնել եռացրած ջուր, հասցնել եռման և անջատել կրակը։ Կարտոֆիլը տեղափոխել քամիչի մեջ, վրան սառը ջուր ցողել։
2․Սոխլը մաքրել, լվանալ և կտրատել երկարությամբ։ Հավի միսը լվանալ, չորացնել և կտրատել երկարությամբ։ Թավայի մեջ ձեթը տաքացնել և թեթեևակի տապակել կտրատած սոխը։ Ավելացնել հավի միսը և ուժեղ կրակի վրա տապակել։
3․Կրակը անջատելուց հետո ավելացնել սև և կարմիր պղպեղները, համեմի սերմը, աղը, սոյայի սոուսը։ Բոլորը միաիսն լավ խառնել և ավելացնել կարտոֆիլի վրա։ Կարտոֆիլի վրա ավելացնել նաև մանրացրած սխտորը, քացախը և համեմը։ Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Բարի ախորժակ

հավի կրծքամիսսոյայի սոուսկարտոֆիլարևելյան խոհանոցգլուխ սոխ

Նմանատիպ գրառումներ
Հավի կրծքամիսը բրոկոլիով
Ցոխադի Սուենտե