Հավի կրծքամիսը բրոկոլիով

Անի Նալբանդյան · հունիս 23 2016
Դիտումներ 13053

Ընթրիք պատրաստելիս շատ կարևոր է ընտրել քիչ կալորիականությաբ բայց միևնույն ժամանակ համեղ բաղադրատոմս։ Այսպես կգեղեցկացնեք ինչպես Ձեր երեկոն, այնպես էլ մարմինը։ Ահա այդպիսի հրաշաի բաղադրատոմս։

Բաղադրությունը`

  • 1 հատ հավի կրծքամիս
  • 300 գրամ բրոկոլի
  • 15 գրամ իմբիր
  • 2 ճ/գ սոյայի սոուս
  • 2 ճ/գ լիմոնի հյութ
  • 2 ճ/գ ձեթ
  • սև և կարմիր պղպեղ
  • 150 գրամ մածուն
  • մի քանի ճյուղ սամիթ
  • մի քանի ճյուղ համեմ
  • 1 ատամիկսխտոր

Պատրաստման եղանակը`


1․Հավի կրծքամիսը լվանալ և կտրատել փոքր կտորների ու մարինացնել։ Մարինադի համար առանձին ամանի մեջ իրար հետ խառնել սոյայի սոուսը, լիմոնի հյութը, ձեթը, մանր քերիչով անցկացրած իմբիրը, սև և կարմիր պղպեղները և աղը։ Հավի կտորները դնել մարինադի մեջ և պահել առնվազն 30 րոպե։
2․ Բրոկոլին լվանալ և բաժանել մանր կտորիների։ Համեմել աղով, պղպեղներով և թեթևակի ձեթ ցողել։
3․Ջեռեփուկի ամանի կամ թավայի մեջ տեղավորել հավի կրծքամիսը, կողքը շարել համեմված բրոկոլին, ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճան ջեռոցում 20-30 րոպե։ Պատրաստ լինելուց 5-10 րոպե առաջ փայլաթիթեղը հանել, որ մոր վրա թեթևակի կեղև առաջանա։ Սոուսի համար մածունի վրա ավելացնել մանր կտրատած սամիթը, համեմը և ճզմած սխտորը։ Մատուցել անմիջապես։
Բարի ախորժակ

հավի կրծքամիստաք ուտեստներսոյայի սոուսլիմոնկոճապղպեղբրոկոլի

Նմանատիպ գրառումներ
Ցոխադի Սուենտե
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Սնկով և հավի մսով ֆետուչինի
Կոտլետ "Նրբություն"
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամիսը թթվասերով
Արագ պատրաստվող միս
Հավի մսով գնդիկները շերտավոր խմորի մեջ
Հավով լցոնված սմբուկ