Կարտոֆիլը կանաչ սոխով

Անի Նալբանդյան · մարտ 6 2016
Դիտումներ 13563

Ջեռոցում եփած կարտոֆիլը միշտ էլ համեղ է ստացվում: Առաջարկում եմ Ձեզ շատ հեշտ և համեղ բաղադրատոմս:

Բաղադրությունը`

  • 1 կգ կարտոֆիլ
  • 0.5 կապ կանաչ սոխ
  • 3 ճ/ գ զեյթունի ձեթ
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կարտոֆիլը մաքրել, լվանալ և երկու մասի բաժանել: Խաշել 5 րոպե, ջուրը քամել:
2.Ջեռոցի տապակի վրա ձեթ քսել, կարտոֆիլները շարել: Վրան աղ, սև և կարմիր պղպեղ ցանել, ավելացնել կտրատած սոխը: Վրան ձեթ ցողել: Եփել 200 աստիճան ջեռոցում 30 րոպե: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ

տաք ուտեստներսև պղպեղկարտոֆիլկանաչ սոխկարմիր պղպեղ