Հարցման արդյունքներըտեգի համար:
Հնդկաձավար սիրողների և չսիրողների բանակին ուզում եմ հաշտեցնել այս համեղ բաղադրատոմսի միջոցով։ Կորոնավիրուսի մուտքը մեր կյանք ստիպում է ավելի շատ օգտագործել սխտոր և կոճապղպեղ։ Ես այս երկու մթերքներիի երկրպագուն լինելով, որոշեցի հնդկաձավարին նոր համ ու հոտ տալ։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Պատրաստեք ու կիսվեք Ձեր հաջողություններով։
Կաղամբի օգտակար հատկությունները վայելելու համար պատրաստ եմ նորանոր բաղադրատոմսեր ստեղծել ու անընդհատ փորձարկել։ Այն հրաշալի բանջարեղեն է, երբ ուզում եք առողջ սնվել ու շարունակել մնալ գեղեցիկ։
Համեղ ապակյա լապշաներ, որոնք բուսական ծագման են և չունեն ճարպեր: Մակարոնների մասին չեք էլ հիշի:Համեղ ու թարմ աղցան վեգանների և Պահքի մեջ գտնվողների համար:
Առողջ սնունդը շատ հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, և մարսողությունը ավելորդ ծանրաբեռնվածությունից ազատում է: Այս բաղադրատոմսը ուղղակի նվեր է Ձեր օրգանիզմի համար: Ծանր, յուղոտ փլավները երբեմն փոխարինեք այսպիս թեթեև ու առողջ փլավով:
Աշնան ամենակարմիր մթերքը՝ կարմիր պղպեղը, բոլորիս սիրելն է: Ու այն շատ վայելելու համար մեզ պետք են նորանոր բաղադրատոմսեր: Հենց դրա համար եմ այսօր այստեղ:
Մարինացված կարմիր պղպեղը զարդարում է ինչպես տոնական, այնպես էլ առօրյա սեղանները։ ՈՒրեմն ժամանակ չկորցնենք և շատ արագ անցնեք պատրաստման գործընթացին։
Ջեռոցում եփած կարտոֆիլը միշտ էլ համեղ է ստացվում: Առաջարկում եմ Ձեզ շատ հեշտ և համեղ բաղադրատոմս:
Մարինացված կարմիր պղպեղը յուրաքանչյուր հայի խոհանոցում կարելի է տեսնել։ Այսօր Ձեզ կներկայացնեմ մարինացված կարմիր պղպեղի պատրաստման նոր բաղադրատոմս, որը բացարձակ չի զիջում ընդունված դասական տարբերակին։ Այն ունի համային շատ նուրբ երանգներ։