Խոզի միսը բանկայի մեջ
Անի Նալբանդյան · հունիս 18 2018Խոզի միսը համեղ պատրաստելու շատ տարբերակներ կան։ Այս մեկը Ձեզ կօգնի համեղ ուտեստ ունենալուց բացի չտանջվել ջեռոց մաքրելու գործում։ Բանկայի մեջ պատրաստվող միսը ստացվում է շատ հյութեղ ու փափուկ։
Բաղադրությունը`
- 1 կգ խոզի փափկամիս
- 250 գրամ բրինձ
- 2 հատ կարտոֆիլ
- 2 հատ դդմիկ
- 4 հատ գլուխ սոխ
- 250մլ թթվասեր
- 1 ճ/գ ձեթ
- 1 ճ/գ մանանեխի մածուկ
- 1 թ/գ չորացրած ծիտրոն
- 1 թ/գ սև պղպեղ
- 1 թ/գ կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Բրինձը լվանալ, ջրքամել և չորացնել։
2․Միսը լվանալ, կտրատել միջինից փոքր կտորներով, չորացնել խոհանոցային անձեռոցիկով։
3․Ամանի մեջ լցնել թթվասերը, մանաեխի մածուկը,կիսալուսնաձև կտրատած սոխը և խառնել։ Առանձին ամանի մեջ ձեթը խառնել աղի, պղպեղների և ծիտրոնի հետ։ Ստացված զանգվածից շատ քիչ առանձնացնել բանջարեղենի համար։ Մնացած մասը լցնել մսի վրա և ձեռքերով հավասարաչափ տարածել։ Համեմված միսը լցնել թթվասերային մարինադի մեջ և պահել սառնարանում 40 րոպե։
4Բանջարեղենը լվանալ, բաժանել խոշոր կտորների և համեմել նախապես առանձնացված համեմունքային խառնուրդով։
5․Միսը շարել փայտե ձողիկների վրա մեկումեջ դնելով կտրատած կարտոֆիլը և դդմիկը։ 3կգ բանկայի հատակին լցնել չորացած բրինձը, ապա մարինադը ու տեղավորել փայտիկների վրա շարված մսերը։ Բանկան փակել փայլաթիթեղով՝ վրան փոքր անցքեր բացելով։ Տեղադրել անջատված ջեռոցում և ջեռոցը միացել 220 աստիճան։ Եփել մոտ 1 ժամ 10 րոպե։ Անջատել,թողնել ջեռոցում ևս 15 րոպե։ Մատուցել բրնձի և լոլիկի սոուսի հետ։
Բարի ախորժակ