Արագ պատրաստվող միս

Անի Նալբանդյան · նոյեմբեր 8 2015
Դիտումներ 7205

Այս բաղադրատոմսի յուրահատկությունը մարինադն է, որի մեջ ՙ<<եփվում>> է միսը: Այս մարինադի շնորհիվ ցանկացած տեսակի միս կարելի է պատրաստել 5-10 րոպեում:

Բաղադրությունը`

  • 500 գրամ հավի կրծքամիս
  • 2 հատ ձու
  • 1 ճ/գ մանանեխ
  • 0.5 ճ/գ կարտոֆիլի օսլա
  • 1 ճ/գ ձեթ
  • 1 թ/գ աղ
  • սև պղպեղ
  • 2 ճ/գ քունջութ

Պատրաստման եղանակը`


1.Մարինադի համար իրար խառնել ձուն, օսլան, մանանեխը, աղը և սև պղպեղը: Միսը կտրատել Ձեզ հարմար եղանակով և ավելացնել մարինադի մեջ, տեղափոխել սառնարան: Ցանկալի է սառնարում պահել ամբողջ գիշեր, հակառակ դեպքում ամենաքիչը 4 ժամ:
2.Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և մեջը տապակել մսի կտորները՝ երկու կողմից քունջութ ավելացնելով:Երբ միսը կարմրի, պատրաստ է: Մատուցել ցանկացած բանջարեղենային խավարտով:
Բարի ախորժակ

Հուշում`


1.Մարինադի մեջ կարող եք սև պղպեղից բացի ավելացնել նաև այլ համեմունքներ (օրինակ կարի):
2.Կարելի է ավելացնել ինչպես հատիկավոր մանանեխ, այնպես էլ մանանեխի փոշի կամ մածուկ:
3.Միսը կարող է այս մարինադի մեջ մնալ 2-3 օր:

հավի կրծքամիստաք ուտեստներձումանանեխքունջութ

Նմանատիպ գրառումներ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Սնկով և հավի մսով ֆետուչինի
Կոտլետ "Նրբություն"
Հավի կրծքամիսը բրոկոլիով
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամիսը թթվասերով
Հավի մսով գնդիկները շերտավոր խմորի մեջ
Ցոխադի Սուենտե
Հավով լցոնված սմբուկ