Լահմաջո
Անի Նալբանդյան · հուլիս 12 2015Լահմաջոն հայտնի է նաև հայկական պիցցա անունով։ Տանը պատրաստած լահամջոն շատ ավելի համեղ է և սննդարար։ Սովորենք պատրաստել միասին։
- Խմորի համար`
- 1 բաժակ մածուն
- 1 թ/գ սոդա
- աղ
- ալյուր
- Միջուկի համար`
- 500 գրամ հորթի միս
- 2 հատ մեծ լոլիկ
- 1 հատ կծու կարմիր պղպեղ
- 5-6 պճեղ միջին չափի սխտոր
- 2 հատ գլուխ սոխ
- չորացրած կամ թարմ անանուխ
- 0.5 կապ մաղադանոս
- աղ
- սև և կարմիր պղպեղ
1. Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպնող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: >
2.Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:
3. Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել աղացած հորթի մսի վրա և լավ խառնել:
4. Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե: Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահամաջոն պատրաստ է: Պետք չէ շատ եփել, լահմաջոյի ծայրերը պետք է չոր լինեն, իսկ մեջտեղը՝ փափուկ: Մատուցել լիմոնի կտորներով և թանով:
Բարի ախորժակ