Տժվժիկ

Անի Նալբանդյան · մարտ 4 2016
Դիտումներ 15784

Տժվժիկը Հայկական խոհանոցի զարդերից մեկն է: Բոլորս էլ սիրում ենք , դրա համար արագ անցնենք պատրաստելուն:

Բաղադրությունը`

  • 130 գրամ սիրտ
  • 140 գրամ լյարդ
  • 130 գրամ թոք
  • 100 գրամ շնչափող
  • 3 հատ թարմ լոլիկ կամ 250 գրամ սեփական հյութի մեջ լոլիկ
  • 1 հատ մեծ գլուխ սոխ
  • մաղադանոս
  • 2 ճ/գ ալյուր
  • ձեթ
  • չորացրած ծիտրոն
  • չորացրած ռեհան
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Մթերքները պատրաստել, լվանալ և կտրատել հավասար կտորների: Խոհանոցային անձեռոցիկով չորացնել:
2.Պոլիէթիլենային տոպրակի մեջ լցնել ալյուրը, ավելացնել սև և կարմիր պղպեղը, մանրացրած չորացրաած ծիտրոնը և ռեհանը: Բոլորի միասին լավ խառնել, ավելացնել կտրատած մթերքները: Տոպրակի կապել և թափահարել այնքան, որ բոլոր կտորները ալրապատվեն:
3.Տապակի մեջ ձեթ լցնել և լավ տաքացնել: Ավելացնել ալրապատ կտորները և տապակել մինչև կիսապատրաստ լինելը:
4.Ավելացնել բարակ կիսալուսնաձև կտրատած սոխը, տապակել մոտ 5 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած լոլիկը: Տապակը ծածկել կափարիչով և եփել մինչև պատրաստ լինելը: Աղը ավելացնել միայն վերջում: Մատուցել վրան սոխ և մանր կտրատած մաղադանոս ցանած:
Բարի ախորժակ

լոլիկսոխլյարդհայկական խոհանոցսիրտթոք

Նմանատիպ գրառումներ
Ռաջմա - Հնդկական խոհանոց
Սմբուկով կորեական աղցան
Խորոված լոլիկով սոուս
Սմբուկով կրեմ-ապուր
Իմամ Բայալդի
Աջափսանդալի
Չաշուշուլի դդմի սերմերով
Խեկը բանջարեղենով
Տապակած մատղաշ կարտոֆիլ
Կոտլետներ ջեռոցում
Այծի մսով Կարրի