Բլղուրով և մանդակով փլավ

Անի Նալբանդյան · մայիս 12 2018
Դիտումներ 10822

Հայկական խոհանոցում շատ ընդունված է բլղուրով և տարբեր բանջարներով պատրաստվող փլավները։ Շատ պարզ մթերքների միջոցով կարող եք բազմազանություն մտցնել Ձեր կերակրացանկի մեջ։

Բաղադրությունը`

  • 1 բաժակ բլղուր
  • 300 գրամ մանդակ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 ատամիկ սխտոր
  • 3 միջին չափի լոլիկ
  • 0,5 հատ կծու պղպեղ
  • ձեթ կամ կարագ
  • կարմիր աղացած պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Մանդակը մաքրել, սառը ջրով լավ լվանալ։ Տաք ջրով աղաջուր սարքել 1 լիտր ջրին 1,5 ճ/գ աղ համամասնությամբ և մանդակը 15-20 րոպե թողնել մեջը։
2․Բլղուրը լվանալ և վրան լցնել եռացրած ջուր այնքան, որ բլղուրը ծածկի։
3․Կիսալուսնաձև կտրատած սոխը և սխտորը տապակել ձեթի կամ կարագի մեջ, ապա ավելացնել աղաջրից հանած, ջրքամած և կտրատած մանդակը, կիսալուսնաձև կտրատած լոլիկը և կծու պղպեղը։ Տապակել 5-7 րոպե, ապա համեմել աղով և կարմիր պղպեղով։
4․ Ավելացնել թրջած բլղուրը, խառնել և եփել ևս 5-7 րոպե։
Բարի ախորժակ

լոլիկհայկական խոհանոցգլուխ սոխկծու պղպեղբլղուրմանդակ

Նմանատիպ գրառումներ
Տժվժիկ
Բամիայով ոչխարի միս
Լահմաջո