Լավաշով իշխան

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 9 2015
Դիտումներ 9804

Ինչպես արդեն գիտենք մարդու օրգանիզմը հեշտորեն յուրացնում է ձկան սպիտակուցն ու ճարպը։ Շատ կարևոր է սննդակարգում ձկան հաճախակի օգտագործում։ Այսօր կպատրաստենք կաթսայում լավաշով իշխան, որը շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ արտակարգ համեղ։

Բաղադրությունը`

  • 2 հատ միջին չափի իշխան
  • 2 հատ մեծ լավաշ
  • 100 գրամ կարագ
  • թարխուն
  • համեմ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Ձուկը մաքրել թեփուկներից և խռիկներից, հեռացնել փորոտիքը։ Մաքրած ձուկը լվանալ և բաժանել երեք մասի։ Համեմել աղով և սև պղպեղով։
2․Կաթսայի հատակին կարագ քսել,վրան դնել երկու ծալ արած լավաշը, վրան դասավորել ձկան կտորները, ծածկել համեմով և թարխունով։ Յուրաքանչյուր կտորի վրա քիչ կարագ դնել։ Ամբողջը ծածկել երկրորդ լավաշի շերտով։ Կաթսան ամուր փակել, և ձուկը խաշել մարմանդ կրակով 20-25 րոպե։ Մատուցել տաք վիճակում լավաշով փաթաթված։
Բարի ախորժակ

կարագհամեմհայկական խոհանոցիշխանթարխուն