Սացեբիլի
Անի Նալբանդյան · հունվար 9 2015Դիտումներ 4919
Սացեբիլին վրացական սոուս է, որը մատուցվում է խորովածի, կոտլետների և չեբուրեկիի հետ։
Բաղադրությունը`
- 150 գրամ տոմատի մածուկ
- 150 մլ ջուր
- 1 կապ համեմ
- 2 պճեղ սխտոր
- 1 թ/գ աջիկայի փոշի
- 2 թ/գ խնձորի կամ խաղողի քացախ
- 1 թ/գ խմելի-սունելի
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Սխտորը և համեմը մանր կտրատել։
2.Ավելացնել աջիկան, խմելի-սունելին, սև պղպեղը, քացախը և խառնել։
3.Ստացված զանգվածը տրորել փայտե մուրճով կամ գրտնակով։
4.Ավելացնել տոմատի մածուկը և խառնել։
5.Քիչ-քիչ ավելացնել ջուրը և անընդհատ խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
Բարի ախորժակ
Աղբյուրը