Սնկով և սպանախով սոտե
Անի Նալբանդյան · մարտ 6 2020Դիտումներ 3005
Սնկով և սպանախով սոտեն հրաշալի տարբերակ է Մեծ Պահքի ժամանակ տոնական սեղանը զարդարելու համար: Պատրաստեք այս անչափ համեղ ու գեղեցիկ ուտեստը:
Բաղադրությունը`
- 500 գրամ շամպինիոն
- 3 կապ սպանախ
- 1 ատամիկ սխտոր
- 0.5 կիտրոնի հյութ
- 2 ճ/գ զեյթունի ձեթ
- քունջութ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Շամպինիոնը մաքրել, լվանալ և ջրքամել: Եթե շամպինիոնները մեծ են, կարելի բաժանել 2 կամ 4 մասի: Փոքրերի դեպքում ամբողջական թողնել:
2.Թավայի մեջ տաքացնել զեյթունի ձեթը, ավելացնել շերտատած սխտորը և սնկերը, տապակել 10-15 րոպե, համեմել աղով և սև պղպեղով:
3.Սունկը համեմունքներով տապակել 1 րոպե, ապա ավելացնել սպանախը, թողնել 2 րոպե շոգեխաշվի, ապա ավելացնել լիմոնի հյութը, տապակել ևս 1- րոպե և անջատել կրակը: Մատուցելուց առաջ քունջութ շաղ տալ:
Բարի ախորժակ