Դդմիկով և սնկով սոտե

Անի Նալբանդյան · օգոստոս 13 2019
Դիտումներ 3350

Բանջարեղենային ցանկացած միքս գեղեցկացնում է Ձեր սեղանը: Հոգնել եք ամեն անգամ մտածել,թե հերթական անգամ փլավի կամ մսի հետ ինչ մատուցել: Ահա ևս մեկ համեղ տարբերակ, որը իդեալական կլինի նաև տապակած կարտոֆիլի հետ:

Բաղադրությունը`

  • 1 հատ միջին չափի դդմիկ
  • 250 գրամ շամպինիոն
  • 1 ատամիկ սխտոր
  • զեյթունի ձեթ
  • սամիթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Շամպինիոնը մաքրել, լվանալ և բաժանել երկու մասի:
2.Դդմիկը լվանալ, կտրատել 5*5 սմ կտորների:
3.Տապակի մեջ տաքացնել զեյթունի ձեթը, ավելացնել 4 մասի բաժանած սխտորը և տապակել 1 րոպե, ավելացնել սունկը և շարունակել տապակել 7 րոպե:
5.Ավելացնել կտրատած դդմիկը, տապակել ևս 5 րոպե, համեմել աղով, սև պղպեղով և մանր կտրատած սամիթով: Կրակը անջատել և փակ կափարիչով 5 րոպե պահել, ապա մատուցել: Կարելի է մատուցել փլավների, մսի կամ տապակած կարտոֆիլի հետ: Համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Բարի ախորժակ
4.

տաք ուտեստներդդմիկսխտորսամիթշամպինիոնզեյթունի ձեթ

Նմանատիպ գրառումներ
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Դդմիկով օրզո
Դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Խոզի միսը բանկայի մեջ
Սպանախով և դդմիկով դերունի
Դդմիկով պեննե
Տապակած հավը լիմոնով
Դդմիկով սոտե
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու