Հնդկաձավարով և սնկով փլավ

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 20 2014
Դիտումներ 14330

Այս բաղադևատոմսը հնարավորություն կտա Ձեզ հնդկաձավարը ավելի հաճախ օգտագործել Ձեր խոհանոցում: Պատրսատեք և վայելեք այս անչափ համեղ և հեշտ պատրաստվող բաղադրատոմսը:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ հնդկաձավար
  • 2 բաժակ ջուր
  • 400 գրամ շամպինիոն
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 կապ մաղադանոս
  • 2 ճ/գ զեյթունի ձեթ
  • աղ

1.Պատրաստման եղանակը`


1.Եռացրած աղ արած ջրի մեջ լցնել հնդկաձավարը և եփել մարմանդ կրակի վրա: Եփվելու ընթացքում հնդկաձավարը չխառնել: Այն կարելի է պատրաստ համարել, երբ կաթսայի մեջ այլևս ջուր չլինի: Դանակով անցք բացեք, որպեսզի համոզվեք, որ ջուրը քաշել է:
2.Հնդկաձավարի եփվելու ընթացքում կտրատել սոխը և սունկը: Սոխը տապակել զեյթունի ձեթով մինչև վարդագույն երանգ ստանալը, ավելացնել կտրատած սունկը և տապակել 5-7 րոպե:
3.Կտրատած մաղադանոսը և տապակած սունկը ավելացնել հնդկաձավարի վրա և խառնել:
4.Հնդկաձավարով և սնկով փլավը պատրաստ է համտեսման:
Բարի ախորժակ

տաք ուտեստներմաղադանոսսոխհնդկաձավարշամպինիոնպաս

Նմանատիպ գրառումներ
Սնկով և բլղուրով փլավ
Դդումով և բլղուրով կոտլետ
Ծաղկակաղամբով <<փլավ>>
Տապակած գազար