Սնկով և բլղուրով փլավ
Անի Նալբանդյան · օգոստոս 21 2019Ուտեստներին ռեստորանային համ ու հոտ փոխանցելու համար բավական է միացնել երևակայությունը: Տանը եղած ամենահասարակ մթերքներով էլ կարելի է զարմացնել ու երես տալ հարազատ մարդկանց:
Բաղադրությունը`
- 1 բաժակ բլղուր
- 350 գրամ շամպինիոն
- 1 հատ գլուխ սոխ
- 1 ատամիկ սխտոր
- մաղադանոս
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Բլղուրը լվանալ, վրան ավելացնել եռացրած ջուր այնքան, որ բլղուրը ծածկի: Թողնել 20-30 րոպե, մինչև ջուրը կներծծվի բլղուրի մեջ:
2.Թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել երկարությամբ կտրատած սոխը և տապակել 2-3 րոպե մինչև թափանցիկ դառնալը, ապա ավելացնել երկարությամբ կտրատած սխտորը:
3.Սոխի և սխտորի վրա ավելացնել շերտատած սունկը և շարունակել տապակել մինչև սնկի պատրաստ լինելը: Պատրաստ լինելուց 3-4 րոպե առաջ ավելացնել մանր կտրատած մաղադանոսը, համեմել աղով և պղպեղներով: Ավելացնել նաև բլղուրը և միասին շարունակել տապակել ևս 3-4 րոպե: Մատուցել բանջարեղենային աղցանի հետ:
Բարի ախորժակ