Տապակած մանդակ
Անի Նալբանդյան · մայիս 4 2018Դիտումներ 10968
Մանդակը ՀՀ-ում տարածված գարնանային համեղ բույսերից մեկն է։ Պատրաստելու գործընթացը շատ հեշտ է , իսկ համը՝ անմահական։
Բաղադրությունը`
- 1 կգ մանդակ
- 4 հատ ձու
- 100 գրամ կարագ կամ ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Մանդակը մաքրել, լվանալ սառը հոսող ջրով։
2․Կաթսայում եռացող աղ արած ջրի մեջ խաշել մանդակը, ջրքամել և կտրատել։
3․Կաթսայի մեջ տաքացնել կարագը կամ ձեթը, ավելացնել կտրատած մանդակը։ Տապակել մոտ 3-5 րոպե, ապա ավելացնել հարած ձուն։ Եփել մինչև ձվի պատրաստ լինելը։
Բարի ախորժակ