Թաթարական Ազու
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 15 2014Բաղադրությունը`
- 100-150 գրամ միս
- 15 գրամ յուղ
- 1 հատ լոլիկ
- 15 գրամ տոմատի մածուկ
- 50 գրամ թթու վարունգ
- 150 գրամ կարտոֆիլ
- 35 գրամ սոխ
- սխտոր
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
Միսը կտրատել 2х4 սմ երկարությամբ:Կարտոֆիլը, գազարը և թթու վարունգը ևս աշխատում ենք կտրատել երկարությամբ: Կարտոֆիլը համեմատաբար ավելի մեծ կտորներով ենք կտրում, իսկ գազարը և թթու վարունգը ավելի փոքր:Սոխը կտրատում ենք կիսալուսնաձև: Կարտոֆիլի վրա լցնում ենք ջուր և դնում կողքի: Մսի կտորները տապակել յուղի մեջ, բայց բոլոր միասին պետք չի տապակել: Երբ թավայի մեջ մսի կտորները քիչ են և ազատ տարածությունը շատ է, միը շուտ էպատվում թաղանթով և հյութը դուրս չի գալիս: Տապակած միսը տեղադրում ենք կաթսայի մեջ, վրան շարում ենք կտրատած սոխը, լոլիկը, լցնում ենք ջուր կամ արգանակ այնքան, որ բանջարեղենը ծածկի և թույլ կրակի վրա եփել 35-40 րոպե:Այս ընթացքում քիչ ջրով խաշում ենք վարունգը: Նույն թավայի մեջ տապակում ենք նաև կարտոֆիլը հասնելով կիսաեփ վիճակի: 40 րոպե հետո կաթսայի մեջ ավելացնում ենք կարտոֆիլը և վարունգը մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը: Սովորաբար 5-7 րոպեի ընթացքում կարտոֆիլը պատրաստ է լինում: Վերջում ավելացնում ենք կտրատած կանաչի,աղ և պղպեղ:
Աղբյուրը