Հարցման արդյունքներըտեգի համար:
Երբ ունես մի քանի սիրելի ճաշատեսակներ ու չգիտես որ մեկը պատրաստել, կարող ես միավորել մեկում ու վայելել արդյունքը: Գինու մեջ եփված այծի միսը մի քանի բաղադրատոմսերի միքս է, որը շատ համեղ է ստացվում:
Հայկական խոհանոցը առանձնանում է կրակի վրա պատրաստած խորովածով։ Սովորաբար խորոված պատրաստելը և գովեստի խոսքեր լսելը բաժին է ընկնում տղամարդկանց։ Այսօր Ձեզ հետ կկիսվեմ կաթսայի մեջ պատրաստվող խորովածի բաղադրատոմսով։ Այս ուտեստը պատրաստելը սովորել եմ մորեղբորիցս։ Ու չնայած սկզբնաղբյուրում միևնույն է տղամարդ է կանգնած, կանանց մոտ ևս հրաշալի կստացվի իրենց խոհանոցում խորոված պատրաստել։
Հնդկական խոհանոցը ամենահարուստ խոհանոցներից մեկն է: Այնտեղ կարող եք հանդիպել Կարրիի բազմաթիվ տարատեսակների:Այնտեղ հավի կարրից բացի, լայն տարածում ունի նաև այծի մսով կարրին, որը հիանալի համ ունի: