Այծի մսով Կարրի

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 9 2014
Դիտումներ 5221

Հնդկական խոհանոցը ամենահարուստ խոհանոցներից մեկն է: Այնտեղ կարող եք հանդիպել Կարրիի բազմաթիվ տարատեսակների:Այնտեղ հավի կարրից բացի, լայն տարածում ունի նաև այծի մսով կարրին, որը հիանալի համ ունի:

Բաղադրությունը`

  • 800 գրամ այծի միս
  • 4 հատ սոխ
  • 3 հատ լոլիկ
  • 2 հատ կարտոֆիլ
  • համեմ
  • ձեթ
  • 1 թ/գ համեմի սերմ
  • հատիկավոր հիլ (1-2 հատ), մեխակ (3-5 հատ), սև պղպեղ (5-7 հատ)
  • դափնու տերև
  • 50 գրամ կոճապղպեղ (կեսը մանր կտրատած, մյուս կեսը մանր քերիչով անցկացրած)
  • 5-7 պճեղ սխտոր (կեսը մանր կտրատած, մյուս կեսը մանր քերիչով անցկացրած)
  • 1 թ/գ քրքում
  • 0,5 թ/գ գարամ մասալա
  • 1 թ/գ կարմիր բիբար
  • աղ
  • կծու կանաչ պղպեղ

Պատրաստման եղանակը`


Կաթսայի մեջ լցնել ձեթը, տաքացնել և ավելացնել մանրացրած համեմի սերմը: Երբ այն կստանա թեթևակի դարչնագույն երանգ, ավելացնել մանր կտրատած կոճապղպեղը ու սխտորը, խառնել մոտ երկու րոպե, ավելացնել ամբողջական համեմունքները` հիլը, մեխակը, սև պղպեղը և դափնու տերևը, խառնել մինչև որ սխտորն ու կոճապղպեղը կդառնանան բաց դարչնագույն, ապա ավելացնել երկարությամբ բարակ կտրատած սոխը:Սոխը պետք է եփել այնքան, որ այն դառնա մուգ դարչնագույն: Այս ուտեստի մեջ սոխը որոշիչ դեր ունի: Այն պետք է պարտադիր եփել մինչև մուգ դարչնագույն երանգ ստանալը: Երբ սոխը պատրաստ կլինի, ավելացնել մանր քերիչով անցկացրած սխտորն ու կոճապղպեղը: Եփել այնքան, որ սոխի հետ միևնույն գույնը ստանա: Ավելացնել մանր կտորների բաժանած այծի միսը և խառնել այնպես, որ ամբողջավին ձուլվի սոխի հետ: Մի փոքր տապակելուց հետո ավելացնել կարմիր բիբարը, քրքումը, մի փոքր գարամ մասալա և աղ: Այս ամենը լավ խառնել և տապակել այնքան, որ համեմունքները ամբողջովին պատեն միսը: Այնուհետև ավելացնել կտրատած լոլիկը, խառնել և սպասել այնքան, մինչ որ լոլիկը ամբողջովին կհալվի և մսի հետ նույն գույնը կստանա: Երբ լոլիկի ջուրը ամբողջովին կգոլորշանա և կաթսայի մեջ միայն ձեթը կմնա, ավելացնել 400 գրամ ջուր: Եփել 15-20 րոպե և ավելացնել կտրատած կարտոֆիլը, փակել կափարիչը և թողնել միջին ուժգնության կրակի վրա: Երբ միսն ու կարտոֆիլը պատրաստ կլինեն, ավելացնել կտրատած կանաչին ու կծու կանաչ բիբարը: Կարելի է մատուցել խաշած բրնձով:

այծի միսլոլիկկարտոֆիլկծու բիբարսոխմեխակհիլքրքումհամեմի սերմդափնու տերևհնդկական խոհանոցարևելյան խոհանոց

Նմանատիպ գրառումներ
Այծի միսը գինով եփված