Հարցման արդյունքներըտեգի համար:
Սպասը իմ ամենասիրելի ապուրներից է, բայց սկսել եմ պատրաստել միայն վերջին մեկ տարին։ Մինչ այդ սպաս պատրաստելու մենաշնորհը մայրիկինն էր։ Բայց դե ես ես չէի լինի, եթե չսկսեի բզբզալ ու նոր համ ստանալ։ Այդ դեպքում նաև գունային նոր երանգներ։ Պատրաստեք այս անչափ համեղ ու առողջ ապուրը, նոր կյանք տվեք սպասին Ձեր խոհանոցում։
Հ․Գ․ Բաղադրատոմսի ստեղծման մուսայի գլխավոր հովանավորն է Մելինեի Պարտեզը :)
Խոհանոցը առանց բազմատեսակ կանաչիների և բանջարեղենների շատ անգույն ու անհետաքրքիր կլիներ: Չէինք կարողանա ստեղծել համեղ ու առողջ ափսեներ: Ուրեմն օգտագործենք մեզ տրված բարիքները ու վայելենք նոր համերը:
Ֆալաֆելը շատ հայտնի ուտելիք է Իսրայելում, Լիբանանում, Հունաստանում, Եգիպտոսում և այլուր: Բազուկի տերևներով ֆալաֆելը ավելի քիչ հայտնի տարբերակ է, բայց այն ևս շատ համեղ է ու օգտակար: