Հարցման արդյունքներըտեգի համար:
2013 թվականին առաջին անգամ պատրաստեցի ռուկոլայով աղցան ու կիսվեցի իմ բլոգում։ Հետևորդներիս մեծ մասը անընդհատ հարցնում էին, թե ինչ է ռուկոլան։ Ու որպես հեշտ բացատրելու տարբերակ սկսեցի այն համեմատել կոտեմի հետ։ Հիմա, երբ ռուկոլան շատ հասանելի է ու բոլորդ համը գիտեք, գուցե իմ հետ վիճեք այս համեմատության համար։ Ինչևէ, այդ համեմատականը ուղեղումս դաջվել էր ու որոշեցի այս երկուսի հիմքով նոր աղցան ստանալ։ Մտածում եք համեղ է թե չէ։ Պատասխանեմ, որ դեռ շատ եմ պատրաստելու այս աղցանից, իսկ մնացածը արդեն կարող եք ենթադրել։
Զբաղված մարդկանց պետք են արագ պատրաստվող օգտակար աղցաններ, ինչը և եկել եմ առաջարկելու այսօր։
Առողջարար աղցանները միշտ գեղեցիկ գույների համադրություն են, որոնք երջանկություն են բերում Ձեր օրգանիզմին։ Այս աղցանը Ձեզ թեթևության զգացողություն կբերի։ Պատրաստեք ու վայելեք։