Կոտեմով և լոլիկով աղցան
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 24 2019Դիտումներ 3971
Առողջարար աղցանները միշտ գեղեցիկ գույների համադրություն են, որոնք երջանկություն են բերում Ձեր օրգանիզմին։ Այս աղցանը Ձեզ թեթևության զգացողություն կբերի։ Պատրաստեք ու վայելեք։
Բաղադրությունը`
- 5-7 հատ չերրի լոլիկ
- 1 կապ կոտեմ
- 3-4 ճյուղ համեմ
- 2 ճյուղ կանաչ սոխ
- քունջութի սերմեր
- զեյթունի ձեթ
- սև պղպեղ
- ծովի աղ
Պատրաստման եղանակը`
1.Կանաչիները լվանալ, ջրքամել և չորացնել:
2.Չերրի լոլիկները լվանալ, չորցանել և բաժանել երկու մասի:
3.Աղցանամանի մեջ իրար խառնել կտրատած կոտեմը, համեմը, կանաչ սոխը: Ավելացնել չերրի լոլիկները, համեմել աղով, սև պղպեղով և ձեթով: Բոլորը միասին լավ խառնել, վրան շաղ տալ քունջութի սերմերը և անմիջապես մատուցել:
Բարի ախորժակ