Տաք կոկտեյլ բանանով և շոկոլադով
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 9 2014Դիտումներ 6298
Որքան էլ որ զարմանալի է, կան նաև տաք կոկտեյլներ, որոնք կարող են տաքացնել Ձեզ ձմռան ցրտերին:Փորձեք բանանով, կաթով և շոկոլադով այս տաք կոկտեյլը:
Բաղադրությունը`
- 500 մլ կաթ
 - 1 հատ բանան
 - վանիլին
 - 50 գրամ սև շոկոլադ
 - 1/4 թ/գ դարչին
 
Պատրաստման եղանակը`
Կաթը տաքացնել կաթսայի մեջ, ավելացնել մի պտղունց վանիլին: Բանանը հարել բլենդերով և ավելացնել կրակի վրա դրված կաթի մեջ: Շոկոլադը բաժանել մանր մասերի և ավելացնել կաթի ու բանանի մեջ, թողնել, որ հալվի: Երբ կոկտեյլը  համասեռ կդառնա, վերցնել կրակի վրայից և լցնել բաժակների մեջ: Մատուցելուց առաջ վրան դարչին շաղ տալ: 
Աղբյուրը 


