Հոնով սոուս մսի և ձկան համար
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 11 2015թԴիտումներ` 5731
1.Սոուսի համար պետք է ընտրել հասած հոն:Հեռացնել տերևները, ճուղերը: Լվանալ սառը ջրով, լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել ջուր այնքան, որ թեթևակի ծածկի հոնը: Եփել շատ մարմանդ կրակի վրա 15-20 րոպե: Կրակը անջատել, թողնել հովանա, ապա անցկացնել մաղով:
2.Մնացած բոլոր բաղադրիչները հարել բլենդերով, ավելացնել մաղով անցկացրած հոնը և նորից դնել կրակին: Մարմանդ կրակի վրա եփել ևս 15 րոպե: Հովանալուց հետո պահել սառնարանում: Մատուցել մսեղենի և ձկան հետ:
Բարի ախորժակ
հոն կծու պղպեղ սունելի սամիթ համեմ Սոուսներ