Դալ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Նոյեմբերի 9 2015թԴիտումներ` 7827
1.Կարմիր ոսպը լվանալ և թրջել 3 բաժակ ջրի մեջ ամենաքիչը 1 ժամ: Ոսպի ծավալը կրկնակի կմեծանա: Մնացած ջուրը թափել:
2.Ոսպը լցնել կաթսայի մեջ, վրան ավելացնել 2.5 բաժակ ջուր, 1 թ/գ աղ, 1/4 թ/գ քրքում և եփել միջին ուժգնության կրակի վրա: Ոսպը պիտի շատ փափուկ լինի: Եթե ջուրը շուտ գոլորշանա ընթացքում ավելացնել:
3.Թավայի մեջ լավ տաքացնել հալած յուղը, ավելացնել քիմիոնի և մանաեխի հատիկներն ու չորացրած չիլի պղպեղը: Երբ հատիկները սկսեն ճտճտալ, ավելացնել դափնու տերևները, կծու կանաչ պղպեղը, իմբիրը և կարմիր պղպեղը(փոշի):Խառնել մի քանի վայրկյան:
4.Ավելացնել խորանարդիկներով կտրատած լոլիկը,աղը և շաքարավազը: Եփել, մինչև որ լոլիկը լավ փափկի:
5.Ավելացնել համեմը, մանգոյի փոշին, գարամ մասալան: Եփել մեկ րոպե, ապա ավելացնել խաշած ոսպը: Եփել ևս 2-3 րոպե: Մատուցել տաք վիճակում խաշած բրնձի հետ:
Բարի ախորժակ <ՙp>
կարմիր ոսպ իմբիր կծու պղպեղ համեմ գարամ մասալա մանգոյի փոշի հնդկական խոհանոց պահք Արևելյան խոհանոց