Կարմիր լոբով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Դեկտեմբերի 11 2015թԴիտումներ` 24772
1.Լոբին թրջել սառը ջրով և թողնել ամբողջ գիշեր: Այս ընթացքում լոբին կմեծանա չափերով և ավելի արագ կեփվի: Լոբու ջուրը փոխել և խաշել մինչև պատրաստ լինելը: Աղը ավելացնել վերջում, որպեսզի լոբին փափուկ լինի: Խաշած լոբու ջուրը քամիչով քամել և լցնել աղցանամանի մեջ:
2.Սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև: Գազարը անցկացնել խոշոր քերիչով: Սոխը տապակել առաջ ձեթի մեջ: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել գազարը: Տապակել մինչև գազարը փափկի: Ավելացնել լոբու վրա: Այստեղ ավելացնել նաև ճզմած սխտորը, համեմել աղով և սև պղպեղներով:
Բարի ախորժակ
կարմիր լոբի գազար սոխ սխտոր պահք Աղցաններ