Դդմիկով կոտլետ

Անի Նալբանդյան · հունիս 4 2015
Դիտումներ 55593

Ամառային սննդակարգի անբաժան մասն է կազմում դդմիկը։ Այս բանջարեղենը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև շատ մատչելի։ Դդմիկով պատրաստվող ճաշատեսակներից թերևս ամենահայտնին դդմիկով կոտլետներն են։ Այն պատրաստելը այնքան էլ դժվար չէ։ Անցենք գործի։

Բաղադրությունը

  • 1 կգ դդմիկ
  • 1 հատ գազար
  • 1 հատ կարտոֆիլ
  • 2-3 պճեղ սխտոր
  • 1 կապ սամիթ
  • 2 հատ ձու
  • 2 ճ/գ ալյուր
  • աղ, սև պղպեղ


Պատրաստման եղանակը

  1. Դդմիկները լվանալ, կլպել և անցկացնել քերիչով եթե դդմիկները մատղաշ են, կարող եք չկլպել։ Վրան աղ լցնել և թողնել 10-15 րոպե, որպեսզի ջուրը առանձնանա։ Դդմիկից առաջացած ջուրը քամիչով քամել։
  2. Դդմիկի վրա ավելացնել քերած գազարը, կարտոֆիլը, ճզմած սխտորները, կտրատած սամիթը, համեմել պղպեղով։ Ավելացնել նաև հատ հարած ձվերը և ալյուրը։ Բոլորը միասին լավ խառնել։
  3. Թավայի մեջ լցնել ձեթ և տաքացնել։ Ճաշի գդալով վերցնել խճողակից, ձևավորել կոտլետներ և երկու կողմից տապակել տաքացած ձեթի մեջ։

Բարի ախորժակ


Հուշում

Կարող եք նաև ավելացնել կանաչ սոխ, համեմ կամ մաղադանոս։

տաք ուտեստներձուդդմիկգազարսխտորսամիթալյուրկարտոֆիլ

Նմանատիպ գրառումներ
Կոլդունի
Խաշած կարտոֆիլով կոտլետ
Կարտոֆիլով տորթ
Մսով կոտլետ
Ձվով տապակած թելուկ
Արագ պատրաստվող միս
Գլուխ սոխով ալադի