Սանտա-Մարինա
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Դեկտեմբերի 19 2015թԴիտումներ` 11779
1.Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել:
2.Հազարը լվանալ, չորացնել խոհանոցային անձեռոցիկով և կտրատել:
3.Խեցգետնի ձողիկները կտրատել խորանարդաձև, իսկ ձիտապտուղը՝ կիսալուսնաձև:
4.Բոլոր բաղադրիչները լցնել խորը ամանի մեջ, ավելացնել նաև եգիպտացորենը և մանր կտրատած կանաչին:
5.Թթվասերը, մայոնեզը, տոմատի մածուկը և կոնյակը խառնել իրար, ավելացնել սև պղպեղ: Ստացված սոուսը լցնել աղցանի վրա: Թողնել 15-30 րոպե, որ համերը միանան: Զարդարել ձիթապտղով և հազարով:
Բարի ախորժակ
հավի կրծքամիս եգիպտացորեն խեցգետնի ձողիկներ հազար ձիտապտուղ ամանորյա բաղադրատոմս Աղցաններ