Կաղամբով և խեցգետնի ձողիկներով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 4 2016թԴիտումներ` 17621
1.Կաղամբը մանր և երկար կտրատել, վրան աղ ցանել և տրորել, որ ավելի հյութալի լինի։
2.Վարունգը և խեցգետնի ձողիկները կտրատել խորանարդիկներով։ Ավելացնել կաղամբի վրա։
3.Եգիպտացորենի ջուրը քամել և ավելացնել բանջարեղենի վրա։ Այստեղ ավելացնել նաև մանր կտրատած սամիթը և կանաչ սոխը։ Համեմել սև պղպեղով։ Ավելացնել թթվասերը և բոլոր բաղադրիչները միասին լավ խառնել։ Թողնել մոտ 30 րոպե, որ համերը միանան։ Մատուցել տապակած կամ խաշած մսի հետ։
Բարի ախորժակ
կաղամբ եգիպտացորեն վարունգ խեցգետնի ձողիկներ Աղցաններ