Բազուկով չեխական դերունի
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 30 2016թԴիտումներ` 7353
1. Բազուկը լվանալ, չորացնել, փաթաթել փայլաթիթեղի մեջ և եփել 200 աստիճան ջեռոցի մեջ 30-40 րոպե: Ջեռոցից հանել, մի փոքր հովացնել և կլպել: Անցկացնել մանր քերիչով: Քերած բազուկի վրա ավելացնել ճզմած սխտորը, ձուն, ալյուրը, աղը և սև պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել:
2.Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել: Գդալով վերցնել խճողակից և տապակել ձեթի մեջ երկու կողմից: Կարելի է մատուցել թթվասերով:
Բարի ախորժակ
բազուկ սխտոր ձու ալյուր Արևմտյան խոհանոց