Ավելուկով և ձավարով ապուր
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 16 2017թԴիտումներ` 18743
1.Ավելուկը մկրատով կտրատել, վրան լցնել տաք ջուր և պահել 15 րոպե: Ջուրը քամել, լվանալ և լցնել եռացող ջրի մեջ: Երբ սկսի նորից եռալ, ավելացնել ձավարը և մանր կտրատած կարտոֆիլը:
2.Սոխը մանր կտրատել առատ ձեթով սոխառած անել, ավելացնել ալյուրը և շարունակել բովել մինչև վարդագույն դառնալը: Պատրաստի սոխառածը լցնել ճաշի վրա, համեմել աղով և սև պղպեղով: Եփել ևս 5 րոպե: Մատուցել ծեծած սխտորով:
Բարի ախորժակ
ավելուկ ձավար կարտոֆիլ պահք Հայկական խոհանոց