Գազարով թխվածքաբլիթ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մարտի 27 2017թԴիտումներ` 11385
1․ Գազարը մաքրել և անցկացնել մանր քերիչով։ Քերիչով անցկացնել նաև նարնջի կեղևը և ավելացնել գազարի վրա;
2․Ամանի մեջ լցնել ցորենի և վարսակի ալյուրը, աղը, շաքարավազը և փխրեցուցիչը։ Բոլորը միասին խառնել ու ավելացնե ձուն։ Ձեռքով լավ խառնել, ապա ավելացնել ձեթը և գազարը։ Բոլորը միասին հունցել։
3․Տախտակի վրա ալյուր ցանել և խմորը գրտնակել 1 սմ հաստությամբ։ Թխվածքաբլիթի ֆորմաներով խմորը կտրատել և թխել 200 աստիճան ջեռոցում 20 րոպե։ Պատրաստի թխվածքաբլիթների վրա կարելի է շաքար փոշի ցանել։
Բարի ախորժակ
գազար նարինջ ալյուր Թխվածքներ և տորթեր