Գազարով կեքս
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / մայիս 25 2015Դիտումներ` 7599
Բաղադրությունը`
- 3 հատ ձու
- 200 գրամ շաքարավազ
- 180 մլ հալած կարագ
- 120 մլ ջուր
- 210 գրամ ալյուր
- 2 թ/գ փխրեցուցիչ
- 0,5 թ/գ աղ
- 1,5 թ/գ դարչին
- 150 գրամ գազար
- 75 գրամ չամիչ
Պատրաստման եղանակը`
1․Ջեռողը տաքացնել 176C։
2․Առանձին ամանի մեջ հարել ձուն և շաքարավազը։ Հետո ավելացնել հալած կարագը և ջուրը և լավ հարել։ Դնել կողքի։
3․Մեկ այլ ամանի մեջ լցնել ալյուրը, փխրեցուցիչը և դարչինը։ Խառնել և ավելացնել հարած ձվի զանգվածի վրա։ Բոլորը միասին լավ խառնել։
4․Ավելացնել քերիչով անցկացրած գազարը և չամիչը։
5․Կեքսի ամաններին թեթևակի ձեթ քսել և լցնել 3/4 չափով։ Եփել 20-30 րոպե մինչև պատրաստ լինելը։
Բարի ախորժակ
թխվածքներ և տորթերգազարալյուրշաքարավազկարագդարչին
Նմանատիպ գրառումներ
