Բաղադրությունը`

  • 300 գրամ ալյուր
  • 250 մլ ձեթ
  • 150 գրամ գազար
  • 200 գրամ շաքարավազ
  • 4 հատ ձու
  • 80 գրամ չամիչ
  • 80 գրամ ընկույզ
  • 0.5 թ/գ դարչին
  • թեյի գդալի ծայրով մշկընկույզ
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 1/4 թ/գ աղ
  • 300 գրամ կաթնաշոռ (9 %)
  • 300 գրամ թթվասեր (25-30 %)
  • 200 գրամ շաքար փոշի
  • 0.5 լիմոնի լիմոնի կեղև
  • 0.5 նարինջի կեղև (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը`


1.Առանձին ամանի մեջ իրար խառնել ալյուրը, աղը, դարչինը, մշկընկույզը և փրեցուցիչը:
2.Ընկույզը բովել տաք թավայի մեջ 5-7 րոպե: Բովելու շնորհիվ ընկույզի համային որակները ավելի են ընդգծվում: Թողնել, որ հովանա, ապա մանրացնել:
3.Ձվերը և շաքարավազը լավ հարել, մինչև որ ստացվի սպիտակավուն պինդ զանգված: Ավելացնել ձեթը և հարել: Երկար հարել պետք չէ: Բավական է ձեթը հավասարաչափ տարածվի և ստացվի համասեռ զանգված:
4.Ստացված զանգվածի վրա մաս-մաս ավելացնել չոր զանգվածը (ալյուրի,աղի, դարչինի, մշկընկույզի, փխրեցուցիչի խառնուրդը) և խառնել: Ալյուրը ավելացնել մաս-մաս, որ գնդիկներ չառաջանան:
5.Գազարը նախապես մաքրել, լվանալ և անցկացնել մանր քերիչով:
6.Պատրաստի խմորի մեջ ավելացնել մանրացրած ընկույզը և չամիչը, խառնել, ապա ավելացնել քերած գազարը: Գազարը ավելացնելուց առաջ ձեռքով թեթևակի քամել: Բոլորը միասին ևս մեկ անգամ խառնել:
7.Վերցնել 24 սմ տրամագծով տորթի աման, յուղաթերթ փռել, ձեթ քսել և խմորը լցնել մեջը: Թխել նախապես տաքացրած ջեռոցում 180 աստիճանի տակ 45-50 րոպե: Պատրաստի տորթը հանել ջեռոցից, սպասել 15 րոպե, հետո միայն տորթը հանել ամանից: Սպասել այնքան, որ տորթը ամբողջովին հովանա, ապա կտրել տորթի վերևի շերտը այնպես, որ հավասարվի, իսկ հետո տորթի խմորը բաժանլ երկու մասի: Առանձնացրած վերևի շերտը փշրել տորթը զարդարելու համար:
8.Կրեմը պատրաստելու համար կաթնաշոռը անցկացնել մաղով, հարել շաքար փոշու հետ, ապա ավելացնել թթվասերը և շարունակել հարել մինչ որ ստացվի գդալից չհոսող զանգված: Վերջում ավելացնել նարնջի և լիմոնի քերած կեղևը և նորից հարել: Պատրաստի կրեմը պահել սառնարանում 30 րոպե:
9.Խմորի շերտերը իրար միացնել կրեմով, ապա պատել մանրացրած խմորով: Կարող եք զարդարել նաև ընկույզով, չամիչով կամ էլ մաստիկայից պատրաստած գազարներով:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերգազարալյուրշաքարավազդարչինչամիչլիմոնմշկընկույզընկոիյզ

Նմանատիպ գրառումներ