Կանաչ լոբով և գազարով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 17 2018թԴիտումներ` 19549
1.Կանաչ լոբին մաքրել, երկարությամբ բարակ կտրատել, խաշել աղ արած ջրի մեջ 15-20 րոպե, ապա տեղափոխել սառույցով լի սառը ջրի մեջ:
2.Գազարը մաքրել և անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:
3.Աղցանամանի մեջ իրար միացնել կանաչ լոբին, քերած գազարը, ճզմած սխտորը, մանր կտրատած կանաչիները, ավելացնել սոյայի սոուսը, ձեթը և համեմունքերը: Բոլորը միասին խառնել և ամենաքիչը 2 ժամ պահել սառնարանում:
Բարի ախորժակ
1.Համեմունքները լցնել ըստ ճաշակի:
կամաչ լոբի գազար համեմ մաղադանոս սամիթ սխտոր Աղցաններ