Ավելուկով և ձավարով ապուր

Անի Նալբանդյան · փետրվար 16 2017
Դիտումներ 31245

Բաղադրությունը`

  • 1 կապ ավելուկ
  • 0.5 բաժակ մանր ձավար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 հատ կարտոֆիլ
  • 2 ճ/գ ալյուր
  • ձեթ
  • սխտոր
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Ավելուկը մկրատով կտրատել, վրան լցնել տաք ջուր և պահել 15 րոպե: Ջուրը քամել, լվանալ և լցնել եռացող ջրի մեջ: Երբ սկսի նորից եռալ, ավելացնել ձավարը և մանր կտրատած կարտոֆիլը:
2.Սոխը մանր կտրատել առատ ձեթով սոխառած անել, ավելացնել ալյուրը և շարունակել բովել մինչև վարդագույն դառնալը: Պատրաստի սոխառածը լցնել ճաշի վրա, համեմել աղով և սև պղպեղով: Եփել ևս 5 րոպե: Մատուցել ծեծած սխտորով:
Բարի ախորժակ

կարտոֆիլպահքհայկական խոհանոցավելուկձավար

Նմանատիպ գրառումներ
Կաղամբաթթվով Վինեգրետ
Սամոսա