Բանանով և վարսակի փաթիլներով թխվածքաբլիթ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / մարտ 23 2020Դիտումներ` 2436
Բաղադրությունը`
- 2 հատ հասած բանան
- 1,5-2 բաժակ վարսակի փաթիլներ
- 1/4 բաժակ չամիչ
- 20 հատ հոնի չիր
- 1/4 թ/ դարչին
Պատրաստման եղանակը`
1․Լավ հասած բանանները պատառաքաղով լավ ճզմել այնքան, որ ստացվի համասեռ զանգված։
2․Ավելացնել վարսակի փաթիլները և խառնել, մինչև վարսակի փաթիլները ամբողջովին կպատվեն բանանի պյուրեով։
3․Ավելացնել չամիչը, հոնի չիրը և դարչինը։ Բոլորը միասին խառնել և թողնել 10-15 րոպե, որպեսզի բաղադրիչները լավ միանան։
4․Հանգստացած խմորից գդալով վերցնել և ձևավորելգնդիկներ։ Եփել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե։ Մատուցել թեյի հետ։
Բարի ախորժակ
թխվածքներ և տորթերբանանդարչինչամիչվարսակի փաթիլներհոնի չիր
Նմանատիպ գրառումներ
