Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով

Անի Նալբանդյան · փետրվար 20 2015
Դիտումներ 10574

Վարսակի փաթիլները շատ առողջարար են: Նախաճաշին այն մեր սեղանին կարող է հայտնվել նաև թխվածքաբլիթի տեսքով: Իսկ մրգերը յուրահատուկ համ և նրբություն են փոխանցում:

Բաղադրությունը`

  • 1 հատ բանան
  • 1 հատ խնձոր
  • 100 գրամ կարագ
  • 4 ճ/գ շաքարավազ
  • 1 հատ ձու
  • 100 գրամ վարսակի փաթիլներ
  • 50 գրամ վարսակի ալյուր
  • 100 գրամ գետնանուշ
  • 50 գրամ չամիչ
  • 1 թ/գ դարչին
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • շաքարի փոշի զարդարանքի համար

Պատրաստման եղանակը`


1.Կարագը և շաքարավազը իրար հետ հարել, ավելացնել ձուն և շարունակել հարել: Երբ համասեռ զանգված ստացվի, ավելացնել քերած խնձորը և մանր կտրատած բանանը, լավ խառնել: Ապա ավելացնել վարսակի փաթիլները և խառնել:
2.Առանձին ամանի մեջ իրար խառնել վարսակի ալյուրը, փխրեցուցիչը և դարչինը: Ավելացնել խմորի վրա և հարել: Ավելացնել նաև մանրացրած գետնանուշը և լվացած չամիչը:
3.Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Խոհանոցային շրջանակի օգնությամբ ձևավորել թխվածքաբլիթները, որպեսզի հավասար լինեն: Կարելի է նաև գդալով անել, ուղղակի մի փոքր անհավասար կարող են ստացվել:
3. Եփել 20 -30 րոպե: Զարդարել շաքարի փոշիով:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերբանանշաքարավազկարագխնձորվարսակի փաթիլներդարչինչամիչգետնանուշ

Նմանատիպ գրառումներ
Կիտրոնով թխվածք
Էկլեր
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Սալորով թխվածք
Սրտաձև միջուկով կեքս
Գազարով տորթ
Շոկոլադե տորթ
Ծիրանով բիսկվիտ
Սև հաղարջով մաֆին
Շոկոլադե կեքս
Տիրամիսու
Նուտելայով բրաունի
Սև հաղարջով կեքս
Տորթ <<Պանչո>>