Գազարով թխվածքաբլիթ

Անի Նալբանդյան · մարտ 27 2017
Դիտումներ 13628

Թխվածքաբլիթները փոքրիկներին ուրախացնելու ամենահարմար տարբերակն են, հատկապես եթե պատրաստված են տանը, օգտակար են և գեղեցիկ։ Պատրաստտեք Ձեր փոքրիկների հետ միասին այս համեղ թխվածքաբլիթները։

Բաղադրությունը`

  • 160 գրամ ցորենի ալյուր
  • 100 գրամ վարսակի ալյուր
  • 150 գրամ գազար
  • 0,5 հատ նարինջ
  • 1 հատ ձու
  • 2 ճ/գ շաքարավազ
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 1/4 թ/գ աղ
  • 3 ճ/գ ձեթ
  • 50 գրամ շաքարի փոշի (զարդարանքի համար)

Պատրաստման եղանակը`


1․ Գազարը մաքրել և անցկացնել մանր քերիչով։ Քերիչով անցկացնել նաև նարնջի կեղևը և ավելացնել գազարի վրա;
2․Ամանի մեջ լցնել ցորենի և վարսակի ալյուրը, աղը, շաքարավազը և փխրեցուցիչը։ Բոլորը միասին խառնել ու ավելացնե ձուն։ Ձեռքով լավ խառնել, ապա ավելացնել ձեթը և գազարը։ Բոլորը միասին հունցել։
3․Տախտակի վրա ալյուր ցանել և խմորը գրտնակել 1 սմ հաստությամբ։ Թխվածքաբլիթի ֆորմաներով խմորը կտրատել և թխել 200 աստիճան ջեռոցում 20 րոպե։ Պատրաստի թխվածքաբլիթների վրա կարելի է շաքար փոշի ցանել։
Բարի ախորժակ

թխվածքներ և տորթերգազարալյուրնարինջ

Նմանատիպ գրառումներ
Գազարով տորթ
Գազարով կեքս