Կաղամբով կոտլետ

Անի Նալբանդյան · մարտ 15 2017
Դիտումներ 12026

Բանջարեղենային կոտլետները ստացվում են շատ հյութեղ և համեղ: Կաղամբով կոտլետները ևս շատ համեղ են լինում:

Բաղադրությունը`

  • 450 գրամ կաղամբ
  • 300 գրամ եգիպտացորեն
  • 2 հատ ձու
  • 100 մլ կաթ
  • 4 ճ/գ մաննի
  • սամիթ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 100 գրամ պաքսիմատ
  • ձեթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Կաղամբը բարակ կտրատել, վրան ավելացնել կաթը և շոգեխաշել 5-7 րոպե, ավելացնել մաննին, խառնել և կրակը անջատել: Թողնել 10-15 րոպե, որպեսզի մաննին ամբողջ հեղուկը ներծծի:
2.Եգիպտացորենը և գլուխ սոխը մանրացնել բլենդերով կամ մսաղացով աղալ: Ավելացնել արդեն սենյակային ջերմաստիճանի հասած կաղամբի վրա:
3.Այստեղ ավելացնել նաև ձուն, մանր կտրատած սամիթը, աղը և սև պղպեղը: Պատրաստի խճողակից ձևավորել եռանկյունաձև կոտլետներ, թաթախել պաքսիմատի մեջ և երկու կողմից տապակել ձեթի մեջ: Մատուցել թթվասերի կամ կետչուպի հետ:
Բարի ախորժակ

տաք ուտեստներսամիթեգիպտացորենկաղամբ

Նմանատիպ գրառումներ
Դդմիկով և սնկով սոտե
Բանջարեղենային միքս
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Դդումով կոտլետ
Դդմիկով օրզո
Դդմիկով կոտլետ