Կարմիր լոբով աղցան

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 11 2015
Դիտումներ 35191

Համեղ ու պարզ աղցան:

Բաղադրությունը`

  • 1 բաժակ կարմիր լոբի
  • 2 հատ միջին չափի գազար
  • 1 հատ մեծ գլուծ սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • ձեթ
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Լոբին թրջել սառը ջրով և թողնել ամբողջ գիշեր: Այս ընթացքում լոբին կմեծանա չափերով և ավելի արագ կեփվի: Լոբու ջուրը փոխել և խաշել մինչև պատրաստ լինելը: Աղը ավելացնել վերջում, որպեսզի լոբին փափուկ լինի: Խաշած լոբու ջուրը քամիչով քամել և լցնել աղցանամանի մեջ:
2.Սոխը մաքրել և կտրատել կիսալուսնաձև: Գազարը անցկացնել խոշոր քերիչով: Սոխը տապակել առաջ ձեթի մեջ: Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել գազարը: Տապակել մինչև գազարը փափկի: Ավելացնել լոբու վրա: Այստեղ ավելացնել նաև ճզմած սխտորը, համեմել աղով և սև պղպեղներով:
Բարի ախորժակ

գազարսխտորաղցաններսոխպահքկարմիր լոբի

Նմանատիպ գրառումներ
Քարաճիկով աղցան
Դդմիկով և գազարով աղցան
Սպանախով աղցան
Կանաչ լոբով և գազարով աղցան
Բանջարեղենային միքս
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Հավի կծու սրտիկներ
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Գազարով և լապշայով աղցան
Կորեական գազարը մսով
Բազուկով և հալած պանրով խավիար
Տոնական լցոնած հավ
Դդմիկով կոտլետ
Տապակած գազար
Դդմիկով տորթ