Լահմաջո

Անի Նալբանդյան · հուլիս 12 2015
Դիտումներ 18363

Լահմաջոն հայտնի է նաև հայկական պիցցա անունով։ Տանը պատրաստած լահամջոն շատ ավելի համեղ է և սննդարար։ Սովորենք պատրաստել միասին։

  • Խմորի համար`
    • 1 բաժակ մածուն
    • 1 թ/գ սոդա
    • աղ
    • ալյուր
  • Միջուկի համար`
    • 500 գրամ հորթի միս
    • 2 հատ մեծ լոլիկ
    • 1 հատ կծու կարմիր պղպեղ
    • 5-6 պճեղ միջին չափի սխտոր
    • 2 հատ գլուխ սոխ
    • չորացրած կամ թարմ անանուխ
    • 0.5 կապ մաղադանոս
    • աղ
    • սև և կարմիր պղպեղ


1. Մածունը խառնել սոդայի հետ, ավելացնել աղը: Ալյուրը ավելացնել այնքան, որ ստացվի ոչ շատ պինդ, ձեռքերին չկպնող խմոր: Խմորը 30 րոպե թողնել հանգստանալու: >
2.Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել և հեռացնել կեղևը: Կծու պղպեղը լվանալ, մեջտեղից կիսել և հեռացնել սերմերը:
3. Բլենդերի մեջ մանրացնել մաքրած լոլիկը, կծու պղպեղը, մաղադանոսը, անանուխը, սոխը, սխտորը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Ստացված պյուրեանման զանգվածը լցնել աղացած հորթի մսի վրա և լավ խառնել:
4. Խմորից պատրաստել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ, բացել ափսեի չափով: Բացած խմորը տեղափոխել նախօրոք տաքացրած ձիթապատված տապակի մեջ, վրան քսել 1ճ/գ գդալ միջուկից, եփել ջեռոցում 10 րոպե: Երբ խմորի ծայրերը սկսեն կարմրել, լահամաջոն պատրաստ է: Պետք չէ շատ եփել, լահմաջոյի ծայրերը պետք է չոր լինեն, իսկ մեջտեղը՝ փափուկ: Մատուցել լիմոնի կտորներով և թանով:
Բարի ախորժակ

լոլիկհայկական խոհանոցհորթի միսկծու կարմիր պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Բլղուրով և մանդակով փլավ
Տժվժիկ
Բամիայով ոչխարի միս