Աղցան Ֆն-Սե

Անի Նալբանդյան · մարտ 3 2020
Դիտումներ 3628

Համեղ ապակյա լապշաներ, որոնք բուսական ծագման են և չունեն ճարպեր: Մակարոնների մասին չեք էլ հիշի:Համեղ ու թարմ աղցան վեգանների և Պահքի մեջ գտնվողների համար:

Բաղադրությունը`

  • 0.5 տուփ ֆունչոզա
  • 1 հատ գազար
  • 1 հատ վարունգ
  • 0.5 հատ կարմիր պղպեղ
  • 0.5 հատ կանաչ պղպեղ
  • 1 ատամիկ սխտոր
  • 10 ճյուղ համեմ
  • 1 թ/գ կորեական գազարի համեմունք
  • 1/4 թ/գ սև պղպեղ
  • 3 ճ/գ սոյայի սոուս
  • 2 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը`


1.ֆունչոզան պատրաստել ըստ տուփի վրա գրված ցուցումների:
2.Գազարը մաքրել, լվանալ, չորացնել և անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:
3.Վարունգը լվանալ, չորացնել և անցկացնել կորեական գազարի քերիչով:
4.Պղպեղները լվանալ և կտրատել ձողաձև բարակ կտորների:
5.Ֆունչոզայի վրա ավելացնել բանջարեղենը, քերիչով անցկացրած սխտորը, կտրատած համեմը, սոյայի սոուսը, ձեթը: Համեմել սև պղպեղով և կորեական գազարի համեմունքով: Բոլորը միասին խառնել և տեղափոխել 2 ժամով սառնարան, որպեսզի համերը միանան: 2 ժամից պատրաստ է մատուցման:
Բարի ախորժակ

գազարարևելյան խոհանոցվարունգկարմիր պղպեղֆունչոզականաչ պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Կորեական գազարը մսով
Թաթարական Ազու