Կորեական գազարը մսով

Անի Նալբանդյան · հունվար 29 2015
Դիտումներ 14275

Գազարով կորեական աղցանը համեղ է և շատ տարածված: Առաջարկում եմ Ձեզ այս աղցանի մեկ այլ տարբերակ , որը սննդարար է և շատ համեղ:

Բաղադրությունը`

  • 1 կգ գազար
  • 200 գրամ փափկամիս
  • 2 հատ գլուխ սոխ
  • 3-4 պճեղ սխտոր
  • 20 մլ սոյայի սոուս
  • 2ճ/գ քունջութ
  • 1-2 ճ/գ քացախ
  • 100 մլ ձեթ
  • կարմիր կծու պղպեղ
  • սև պղպեղ
  • աղ, շաքարավազ

Պատրաստման եղանակը`


1.Գազարը լվանալ, մաքրել և անցկացնել քերիչով: Լցնել աղցանամանի մեջ, վրան ավելացնել աղ և շաքարավազ, խառնել և դնել մի կողմ:
2.Միսը լվանալ, հեռացնել թաղանթները, չորացնել և կտրատել 0.5 սմ լայությամբ և 5 սմ երկարությամբ կտորների:
3.Սոխը մաքրել, լվանալ և կտրատել լուսնաձև:
4.Ձեթը լցնել թավայի մեջ, լավ տաքացնել և ավելացնել մսի կտորները: Տապակել, մինչև որ վարդագույն կեղև առաջանա: Հետո ավելացնել սոյայի սոուսը և սոխը: Եփել, մինչև որ սոխը ոսկեգույն երանգ ստանա: Կրակը անջատել, ավելացնել կարմիր կծու պղպեղ, սև պղպեղ,աղ և թողնել պաղի:
5.Արդեն պատրաստի միսը ավելացնել գազարի վրա: Ավելացնել նաև ճզմած սխտորը, քունջութը, քացախը և լավ խառնել: Դնել 1-2 ժամով սառնարան, որպեսզի համերը իրար խառնվեն:
5.Սառնարանից հանել, լցնել մատուցվող ամանի մեջ: Զարդարել կանաչիով:
Բարի ախորժակ

գազարսխտորսոյայի սոուսքունջութսոխարևելյան խոհանոցփափկամիս

Նմանատիպ գրառումներ
Քարաճիկով աղցան
Դդմիկով և գազարով աղցան
Բանջարեղենային միքս
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Հավի կծու սրտիկներ
Կարմիր լոբով աղցան
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Սպանախով աղցան
Կանաչ լոբով և գազարով աղցան
Բազուկով և հալած պանրով խավիար
Տոնական լցոնած հավ
Դդմիկով կոտլետ
Գազարով և լապշայով աղցան
Տապակած գազար
Դդմիկով տորթ